Նոյեմբերի 13-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացել է «Աբուլ» և «Կասպի» թիմերի հանդիպումը։ Խաղն ավարտվել է 4։3 հաշվով՝ հօգուտ «Աբուլ» թիմի։

Խաղը կայացել է Վրաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում։ Ազգային առաջնության ավարտին մեկ տուր է մնացել։ 22-րդ տուրում «Աբուլը» նոյեմբերի 20-ին Թբիլիսիում կխաղա «Սուլակվելիձիս ակադեմիա» թիմի հետ։