Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլի թիմը Վրաստանի առաջնությունում գրավել է 9-րդ տեղը։ Թիմը պատրաստվում է երկրորդ շրջանի խաղերին արդեն 2016 թ.-ին:
«Աբուլի» անդամներից ոչ բոլորն են տեղացի, խաղացողներից հինգը Գորիից են:
Սույն թվականի սկզբին խնդիր առաջացավ տեղական իշխանության կողմից «Աբուլի» ֆինանսավորման հարցում: Տեղական բյուջեն չէր կարող ուղիղ ֆինանսավորում հատկացնել, քանի որ թիմը գրանցվել էր որպես ՍՊԸ: Սակայն թիմը ֆինասավորման հետ կապված խնդիրներ այսօր թունի: Ֆինանսավորումը իրականացվում է Ախալքալաքի սպորտի դպրոցի միջողով: Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները 2009 թ.-ից մինչ օրս ֆինանսավորում են թիմին:
«Աբուլ» թիմը ունեցել է բավականին հաջողություններ, ընդ որում Վրաստանի ֆուտբոլի թիմային առաջնություններում գրավել է 4-րդ տեղը:
Թիմը խաղում է երկու շրջան, առաջին շրջանը 2015 թվականին է, իսկ երկրորդ շրջանը 2016 թվականին։ Ամեն շրջանի խաղը ֆինանսավորվում է տվյալ թվականի բյուջեից: Մեկ շրջանի բյուջեն կազմում է մոտ 100 000 լարի։ 2015 թվականի բյուջեից արդեն ֆինասավորվել է առաջին շրջանի խաղը, իսկ 2-րդ շրջանի խաղը կֆինանսավորվի 2016 թվականի բյուջեից:
«Այսօրվա դրությամբ սպասելիք խաղեր չկան, սակայն մենք պատրաստվում ենք 2016 թվականի՝ 2-րդ շրջանի խաղերին», – մեզ հետ զրույցում ասաց թիմի մարզիչ Մխիթար Հակոբյանը :
Հիշեցնենք, որ Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլի թիմը հիմնադրվել է 2001 թվականին:
Ջուլիետա Տոնականյան