Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 16-րդ հիվանդը:
Այս մասին տեղեկությունը հաստատել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, մահացածը 70-անց տղամարդ է, որը բուժվում էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ: