«Ամոթ է» ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց թույլ տրվի մտնել խորհրդարան, որտեղ պետք է լսեն նախարարի թեկնածուներին, բայց տեղում մոբիլիզացված ոստիկանությունը նրանց իրավունք չի տալիս դա անել:

Ինչպես լրագրողներին հայտարարել է «Ամոթ է» ակցիայի ներկայացուցիչ Աննա Չարխալաշվիլին, նրանք ցանկանում են մտնել խորհրդարան, որպեսզի նախարարների թեկնածուներին ու պատգամավորներին հարցեր տան: Ըստ նրա, անցաթութղ ունեն «Ամոթ է» ակցիայի 10 անդամներ, սակայն նրացց բացատրել են, որ բյուրոյին այդ անցաթղթերով չեն կարող ներկա լինել, դրա համար էլ իրենց ներս չեն թողնում:

Ըստ Չարխալաշվիլիի խոսքերի, եթե նրանց թույլ չտան մուտք գործել խորհրդարան, ապա նրանք կկառուցեն շենքի մուտքի մոտ այսպես ասած՝ «Ամոթի միջանցք»: