Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 74 միլիոնը, – այս տվյալները հրապարակում է worldometers-ը:

Այս հարթակի տվյալների համաձայն, համաճարակի սկզբից մինչև հիմա աշխարհում հաստատվել է Covid-19-ով 74 514 486 վարակակիր, ապաքինվել է 52 353 992 մարդ, մահացել է 1 654 344 պացիենտ:

Այս պահին աշխարհում բացահայտված դեպքերից 20 505 780-ն ակտիվ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թվաքանակով առաջատարը ԱՄՆ-ն է, այնուհետև Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրրուսը համաճարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: