Վրաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Եկա Դգեբուաձեի հայտարարությամբ՝ այսօրվա իրավիճակը հնարավորություն է տալիս ասել, որ սեպտեմբերի 15-ին ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում:
«Այսօրվա համաճարակային իրավիճակը մեզ հնարավորություն է տալիս՝ ասելու, որ ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին դասասենյակներում։ Վրաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը աշակերտների համար կապահովի մաքսիմալ անվտանգ դասասենյակներ։
Ուսումնական գործընթացի մեկնարկի ձևաչափի ստեղծման հետ կապված մշտական համակարգման մեջ ենք եղել և հիմա էլ համագործակցում ենք Առողջապահության նախարարության, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի հետ: Անպայման հաշվի ենք առնելու նրանց առաջարկություններն ու խորհուրդները, քանի որ ի վերջո ամեն կախված է այդ ժամանակահատվածում համաճարակային իրավիճակի հետ։ Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի պաշտպանված լինի յուրաքանչյուր աշակերտի առողջությունն և կատարյալ ուսումնական միջավայրը»,- հայտարարել է Էկա Դգեբուաձեն։