Այսօր՝ հուլիսի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում կարկտահարվել է ամբողջ բերքը:

Մոտ մեկ ժամ է հեռավոր Փոքր Սամսար գյուղում ուժեղ անձրև և կարկուտ է տեղում: Կարկուտը հաստ սպիտակ գորգով է ծածկել դաշտերը` ոչնչացնելով գյուղի ամբողջ բերքը:

Վնասի չափը դեռ պարզ չէ, բայց բնակիչները պնդում են, որ դրանք աղետալի են:

Տեղացիների խոսքով՝ մոտ 75 հեկտար կարտոֆիլի ցանքատարածությունները հողին են հավասարվել:

Ախալքալաքի քաղաքապետարանը դեռ տեղեկություններ չունի կարկուտից տուժած մյուս գյուղերի մասին: Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում կարկուտն արդեն մի քանի անգամ է վնասում է բերքը:

Տնտեսական իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ այս տարի Ախալքալաքի բնակչության շատ փոքր տոկոսն է կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: