Տրկնա գյուղում ինչպես ջուր չկար, այնպես էլ ջուր չկա, չնայած այն հանգամանքին, որ երկու տարվա ընթացքում ծախսվել է ավելի քան 56,000 լարի: Գյուղը ջրով ապահովելու համար ջրավազան է կառուցվել, բայց ջրագիծ չկա, ջրավազանում էլ ջուր չկա:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տրկնա գյուղի բնակիչները ջուրը ստանում են հին, ավանդական եղանակով: Նրանք իրենց բակերում ջրհորներ են փորել ու այնտեղից ջուրը վերցնում են: Որոշները դա անում է հին եղանակով, իսկ ովքեր հնարավորություն ունեն այն ստանում են էլեկտրական պոմպի միջոցով: Որոշ բնակիչների ջրհորը ցամաքել է, նրանք օգտվում են հարևանների ջրհորներից:

kolodec1

Գյուղացիներն այս տեսանյութն ուղարկել էին Jnews- ին 3 տարի առաջ, սակայն իրավիճակը չի փոխվել, չնայած բյուջեից ծախսված տասնյակ հազարավոր լարիին։

Գյուղի բնակիչ Յուրիկ Կիրակոսյանի խոսքով, իրենք բազմիցս բողոքել են քաղաքապետարանում:

«Մենք շատ ենք դիմել, նրանք միշտ հուսադրում են և տուն են ուղարկում: Անցյալ տարի Ունանյանը (Ախալքալաքի քաղաքապետ) խոստացավ, բայց չարեցին: Այս տարի մենք Ունանյանի մոտ 3 անգամ ենք եղել: Նա ինչ-որ մեկին հանձնարարեց գալ և տեսնել, նրանք եկան, տեսան ու ասացին, որ գումար է հարկավոր: Ջրավազանը կառուցված է, բայց ջուր չկա: Եթե ջրավազանում ջուր լիներ, մենք կարող ենք նաև ինքնուրույն ջրախողովակներ անցկացնել և ջուրը հասցնել գյուղի կենտրոն, և այդ ժամանակ բոլորը կանցկացնեն իրենց տները: Սակայն Օլավերդում էլ ջուր չկա, չեն տալիս, ասում են իրենց էլ չի հերիքում: Տեսնենք, առջևում ընտրություններ են, նրանք, հավանաբար, ինչ-որ բան կմտածեն», – ասաց Յուրիկ Կիրակոսյանը:

Տրկնա գյուղում ապրում է 25 ընտանիք: Գյուղում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Բնակիչների խոսքով, 8 ընտանիքի ջրհոր ցամաքել է, մնացած հորերում ջուրը պակասել է: Գյուղացիները կարծում են, որ իրավիճակից դուրս գալու ելքը Գոմանի կողմից ջրամատակարարումն է, քանի որ Սամսարից հեռավորությունը մեծ է:

Դեռ 2018-ին Տրկնա գյուղի ջրամատակարարման համար տրամադրվել էր ավելի քան 73 000 լարի, բայց ջրամատակարարման նախագիծը չիրականացվեց: 2019 և 2020 թվականներին ՕԳԾ միջոցներից 16 000 լարիով և բյուջեից 40 000 լարիով կառուցվեց ջրավազան, որը պետք է ջրով լցվեր մեկ այլ ջրավազանից (Գոման գյուղի), բայց այդ ջրամբարում ջուր չկա: Ինչն է դրա պատճառը, Jnews- ը փորձում է պարզել:

kolodec

«Արդեն երկու տարի է, ինչ իմ ջրհորը ցամաքել է, ոչ մի գրամ ջուր չկա: Ես օգտվում եմ հարևանի ջրհորից, բայց ինչքան կարելի է ջուրը կրել կարիքների համար, դուք պատկերացնում եք, և այդպես ամեն օր, տարի: Անցյալ տարի ջրավազան կառուցվեց, ամուսինս այնտեղ էր աշխատում, հետո երեք ուղղությամբ գյուղում պետք է ջրամատակարարման համակարգ անցկացնեին, իսկ այնտեղից միացնեինք մինչ մեր տները, բայց Մովսիսյանն ասաց, որ Օլավերդում ջուրը ցամաքել է, և նրանք ջուր չեն տալիս », – ասում է Գյուլնարա Մկրտչյանը:

Մարիյա Սարգիսյանը և նրա երկու հարևանները նույն ջրհորից են օգտվում: Մի հարևանը գնացել է գյուղից, այժմ ջրհորը երկու ընտանիքի կարիքների համար է օգտագործվում: Նրա խոսքով, ջրհորը 16 մետր խորություն ունի:

«Մեր ջրհորի ջուրը պակասել է: Եթե էլեկտրաէներգիա չկա, մենք այն ձեռքերով ենք հանում, իսկ ընդհանրապես պոմպով ենք հանում: Մենք ոչ խմելու ջուր ունենք, ոչ էլ ոռոգման ջուր: Գոմանցիներն ասում են, որ եթե մենք տանք ձեզ, մենք ջուր չենք ունենա, ջուրը քիչ է », – ասում է Մարիյա Սարգիսյանը:

Համլետ Մովսիսյանն ասաց, որ ջրավազանում ջուր չկա, քանի որ Օլավերդում էլ ջուրը քչացել է: Այս հարցի լուծումը Մովսիսյանը տեսնում է նոր ջրավազանի կառուցման մեջ:

«Մենք ՕԳԾ- ի միջոցներով 20-30 մետր հեռավորության վրա կկառուցենք ևս մեկ ջրավազան և խողովակներով կմիացնենք մեծ ջրավազանին: Օլավերդեում նույնպես 2 ամիս է ջուր չկա, այն քչացել է: Որպեսզի ջուրը երկու խողովակով լցվի մեծ ջրավազան, որ գոնե ինչ-որ կերպ ջուրը բավարարի»: – ասում է Համլետ Մովսիսյանը:

Հարցին, թե սա կլուծի Տրկնա գյուղի խնդիրը, նա պատասխանեց հետևյալը.

«Հավանաբար, կլուծվի, եթե ջրավազանում ջուրն ավելի շատ լինի, նրանց էլ կհասնի»:

Տրկնա գյուղի բնակիչներն արդեն լրջորեն մտածում են, ջուր տեղափոխելու համար, էշ ու ձի գնելու մասին:

Գոման գյուղը ինքնահոս խմելու ջուր կունենա

Trkna deti