«Օգնություն գյուղին» ծրագրի իրականացումն այս տարի արդեն սկսվել է։ Երկուշաբթի օրը տեղի կունենան առաջնային աշխատանքներն ընտրելու առաջին գյուղական հանդիպումները:
2021 թվականի «Օգնություն գյուղին» ծրագիրն արդեն մեկնարկում է: Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի՝ 922 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշորը` 20 000 լարի: Նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի:
Գյուղերին առաջնահերթ աշխատանքների ընտրության հարցում օգնելու համար մունիցիպալիտետում ստեղծվել է 13 խումբ, որից 11 խումբը կազմավորված է քաղաքապետարանի, իսկ 2-ը՝ Սակրեբուլոյի աշխատակիցներից: Յուրաքանչյուր խմբում կա երկու հոգի: Խմբերում ընդգրկված են նաև Ախալքալաքի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը, նաև նրանց տեղակալները, ծառայությունների և բաժինների պետերը:
Հանձնաժողովի անդամները մասնակցում են գյուղի հանդիպումներին և բնակիչներին խորհուրդներ տալիս առաջնահերթությունների ճիշտ ընտրության հարցում:
Գյուղերում հանդիպումները կսկսվեն փետրվարի 22-ին և կավարտվեն փետրվարի 26-ին: Փետրվարի 22-ին ՕԳԾ֊ով առաջնահերթ աշխատանքների ընտրության համար հանդիպումներ կանցկացվեն՝ Վաչիան, Չամդուրա, Մուրջախեթ, Կոկիո, Ալաստան, Վարևան, Մոդեգամ, Բեժանո, Ալաթուման գյուղերում:
«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված գումարը կարող է օգտագործվել հետևյալ աշխատանքների համար.
Խմելու ջրի համակարգի վերականգնում, ոռոգման համակարգի վերականգնում, ափերի ամրացում, ճանապարհների վերականգնում, կամուրջների և հիմքերի վերականգնում, կամրջի բազրիքների նորոգում, դպրոցների արտաքին տարածքի բարեկարգում, նախադպրոցական հաստատությունների գույք, արտաքին լուսավորություն, ամբուլատորիաներ, մարզագույք և մարզադաշտ, զբոսայգի, սանհանգույց, ջրաղացների և մինի հիդրոէլեկտրակայանների վերականգնում: