Նոյեմբերի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 627մարդ, մահացել է 67 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 752 855, այստեղից ապաքինվել է 688 781 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 435:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 003 963 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 453 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 313 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: