Այսօր՝ հունվարի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4161:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 23 նոր դեպք։

Ադիգենի` 2,
Ախալցիխե` 4,
Բորժոմի` 7,
Ասպինձա` 10,
Ախալքալաք` 0 և
Նինոծմինդա` 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 249 անձ:

Ախալցիխեում՝ 83,
Բորժոմիում՝ 81,
Ադիգենում՝ 35,
Ասպինձայում՝ 31,
Ախալքալաքում՝ 17,
Նինոծմինդայում՝ 2:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 0 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 83 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 18 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3765, մահվան դեպքերը՝ 43։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 32 անձ, ընթանում է փորձաքննություն։