Դեկտեմբերի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 090 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 768 մարդ, մահացել է 76 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 922 707, այստեղից ապաքինվել է 878 022 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 443:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 640 փորձարկում, այդ թվում 26 892-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 748-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.3% է, վերջին 14 օրվանը՝ 6.12%, վերջին 7 օրվանը՝ 5.41%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 454 879 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 808 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 157 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 977 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: