Ախալքալաքում 15-րդ ավանի դիմաց՝ Աղմաշենեբելիի փողոցում, տեղի է ունեցել ավտովթար, միմյանց են բախվել երկու մեքենաներ:

«Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է առաքիչ մեքենային, ինչի արդյունքում առաքիչ մեքենայի ուղեւորը տուժել է։ Ուղևորն առաքիչին օգնում էր արկղները բեռնաթափել:

Նախնական տվյալներով՝ ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Ներքին գործերի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք JNEWS-ի հաջորդ նյութերին:

199282952_476975296724892_6820168935458191556_n

199439290_497794177961928_6628767563888393070_n

199768224_1409441222759299_459167512693135705_n