Այսօր՝ ապրիլի 26-ին, Էխտիլա գյուղում ուժեղ քամին պոկել է 2-3 տան տանիք՝ վնասելով գազատարն ու էլեկտրական լարերը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ուժեղ քամին քշել է Էխտիլա գյուղի 2-3 տների ալյումինե տանիքները: Տանիքները շպրտվել են մոտ 50-60 մետր հեռավորության վրա: Ինչպես ասում են տանտերերը, գազատարը նույնպես վնասվել է, կա գազի արտահոսք:

Ինչպես մեզ ասաց գյուղի լիազորը, այս պահին տանիքի պոկման 2-3 դեպքի մասին է հայտնի, նաև անջատված են գազն ու էլեկտրականությունը:

Քաղաքապետարանից հայտնեցին, որ իրենց աշխատողները շրջելու են գյուղով՝ արձանագրելու ուժեղ քամու հասցրած վնասը:

178545683_1757558287778648_419423621252095331_n

Ուժեղ քամին տապալել է նաև էլեկտրական սյուները Կոթելիա գյուղում: