Թուրքիայի հետ սահմանակից արոտավայրերից 65 խոշոր եղջերավոր անասունների գողության փաստով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` «կողոպուտ» կատարված է մի խումբ անձանց կողմից:
Սագարեջո գյուղի բնակիչների անասունները, Կարծախի Դադեշ գյուղի մոտակայքում գտնվող արոտավայրերից գողացել են մայիսի 27-ի գիշերը: Այսօր մերձակա գյուղերի բնակիչները արգելափակել էին Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, պահանջելով ուժեղացնել սահմանի վերահսկումը, քանի որ Սագարեջոյի հովիվները ասում են, որ անասունները գողացողները թուրքեր են: Անցյալ տարվա աշնանը կատարված անասունների գողության հետքերը նույնպես տանում էին դեպի Թուրքիայի հետ սահմանը:
Ներքին գործերի նախարարությունում մեզ հայտնեցին, որ այդ գործով «ինտենսիվ հետաքննություն» է ընթանում:
Ախալքալաքի շրջանի Թուրքիային սահմանակից գյուղերից անասունների գողությունը կատարվում է պարբերաբար: Տարվա մեջ այդ գյուղերից լինում է անասունների մեկ կամ երկու խոշոր գողություն: Բնակիչներն անընդհատ բողոքում են և պահանջում են ուժեղացնել սահմանը: Նրանք նաև հաստատում են, որ այդ հանցագործությունների ոչ մի դեպք չի բացահայտվել:Տեղեկություն համար, թե կան արդյոք անասունների գողության դեպքերի բացահայտումներ, մենք դիմեցինք Վրաստանի ներքին գործերի նախարարություն և սպասում ենք պատասխանի: