Ախալքալաքում և Վրաստանի որոշ շրջաններում տեխնիկական խնդիրների պատճառով, դեկտեմբերի 14-ից ժամը 5:00-ից մինչև 15-ը ժամը 15:00-ն կդադարեցվի գազամատակարարումը:
Մառնեուլ, Թեթղիծղարո, Բոլնիս, Ծալկա, Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա և Ախալցիխե գազամատակարարող ընկերությունները բնական գազ չեն ստանա դեկտեմբերի 14-ից ժամը 5:00-ից մինչև 15-ի 15:00-ի սահմաներում:
Պատճառը անհետաձգելի վերանորոգման աշխատանքներն են գազատարի հարավային մայրուղու Մառնեուլի մասում, ինչպես նաև ընդհանուր գազատարին 25 կմ նոր գազագծի միացումը: