Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 385 մլն դեպք: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 339 միլիոնը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,7 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 305 միլիոնը:

Այս պահին Covid-19-ի ակտիվ դեպքերի թիվն աշխարհում 74,2 մլն է:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվաքանակը՝ 76,8 մլն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 41.8 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: