Ուղևորատար գնացքը Բաթումին կմիացնի Երևանին: Գնացքը կերթևեկի երկու օրը մեկ պարբերականությամբ:
Շուտով կսկսի գործել Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչների միջև։
Գնացքը Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ կսկսի գործել հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից։
Երկաթուղային երթաշրջանները կիրականացվեն երկու օրը մեկ անգամ, սակայն ամառային ժամանակացույցի ընթացքում Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով գնացքը կչեղարկվի։
Նշենք, որ ՀԿԵ-ն ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունն է։