Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18 698-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 665-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։
Ապաքինվել է ևս 746 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։
Փաստացի բուժվողների թիվը 10 728 է։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 89 992 թեստ։