Չնայած այն բանին, որ այսօր բազմաթիվ ժամանակակից վերամշակման տեխնոլոգիաներ կան, ինչպես նաև աղացներ և ջրաղացներ, Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի որոշ բնակիչներ շարունակում են մշակել գարու հատիկները՝ ըստ հին ավանդույթի:

Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի բնակիչ Զինաիդա Սաարյանը գարին վերամշակելու համար օգտագործում է հին ավանդույթ, որը պահպանվել և փոխանցվել է սերնդեսերունդ: Չնայած շատ ավելի թեթև և ժամանակակից տեխնիկայի առկայությանը, նա մտադիր չէ հրաժարվել իր ավանդական մեթոդից, որից նա կիրառել է իր ողջ կյանքի ընթացքում:

Հին օրերում ամեն ինչ արվում էր ձեռքով: Կաթից` կարագ և պանիր, գարուց` կորկոտ և բլղուր: Ամեն տեսակի աշխատանքի համար օգտագործվում էին ինքնաշեն սարքեր, որոնք տեղի բնակիչները պատրաստում էին ձեռքի տակ եղած նյութերից: Օրինակ, գարու վերամշակման համար օգտագործվում է մի մեծ քար, որը նման է սանդի: Այստեղ՝ Կարտիկամում դեռ պահպանվում են հին քարե սանդերը և ծանր երկաթե վարսանդը՝ դրանց գյուղում անվանում են թուջ:

Գարին լցվում է քարե սանդի մեջ, հացահատիկները ավելի փափկեցնելու համար մի քիչ ջուր է ավելացվում, և հացահատիկը սկսում են ծեծել հավանգում `մետաղի ծանր թակիչով (վարսանդ): Այսպիսով, կեղևը առանձնացվում է գարուց և մնում է թեփազերծ հատիկը, որը տեղացիները անվանում են «յարմա», իսկ մյուս գյուղերի բնակիչները` կորկոտ:

1

Գարուց կորկոտ ստանալու գործընթացը մեծ ջանք և եռանդ է պահանջում: Հաճախ գյուղացիները, ուժասպառ լինելով, ծանր վարսանդը փոխանցում են միմյանց՝ աշխատանքը շարունակելու համար, սակայն արդյունքը արդարացնում է այն: Կորկոտից և բլղուրից պատրաստում են՝ պասուց տոլմա, խաշիլ, շիլա, փլավ և ավանդական ջավախքյան խոհանոցի այլևայլ ուտեստներ:

2

Բրատիսլավ Իգիթխանյան