Օգոստոսի 10-ին Ախալքալաքի թիմը 2։1 հաշվով հաղթել է Բուենոս Այրեսի ֆուտբոլային թիմին։ Թիմը շարունակում է ձգտել հաղթանակի։
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Համահայկական խաղերի մասնակիցների համար հանգստի և էքսկուրսիաների օր է։
Համահայկական խաղերում Ախալքալաքի թիմը հաղթանակներով է հանդես գալիս։ Բազկամարտի արդյունքներով Ախալքալաքի թիմն արդեն ունի արծաթե մեդալ՝ օգոստոսի 8-ին ըմբշամարտում Արմեն Քևնաքսզյանը նվաճել է պատվավոր երկրորդ տեղը։ Մարզիկները դուրս են մնացել լողի մրցումներից։ Շախմատում, ֆուտբոլում, վոլեյբոլում, սեղանի թենիսում, ինչպես նաև վազքում ախալքալաքցի մարզիկները շարունակում են պայքարը 2023 թվականի Համահայկական խաղերի լավագույն հայ մարզիկի կոչման համար։