Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 67-ով՝ հասնելով 220 927-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 445-ով և հասել 208 899-ի:
Իրականացվել է 2 377 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 39 հազար 50-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 333-ի, ևս 1060 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 635 մարդ։