Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք: Մահացել է 14 մարդ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 799 մարդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13573 փորձարկում, այդ թվում 7252-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6321-ը՝ «PCR» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 024 դեպք, այստեղից ապաքինվել է 253 614 մարդ, մահացել է 3 283 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 450 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 230 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 294 պացիենտ: