Ախալքալաքի կանաչապատման և բարեկարգման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է գեշեցկացնել քաղաքի արտաքին տեսքը, Սպասարկման կենտրոնը շուրջ 75 դեկորատիվ ծառ է տնկել:
Երեկ՝ հունիսի 27-ին, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը՝ տնօրեն Արմեն Բիչախչյանի և Կանաչապատման ծառայության պետ Աղվան Աբաջյանի գլխավորությամբ, քաղաքի տարբեր փողոցների մայթերին դեկորատիվ ծառեր են տնկվել:
Կազմակերպությունը Թբիլիսիից ընդհանուր հաշվով 75 դեկորատիվ կենսածառ է բերել: Դրանցից 57-ն արդեն տնկվել են Ազատության փողոցում, իսկ մնացածը նախատեսվում է տնկել Ախալքալաք քաղաքի այլ հատվածներում:
Տնկված ծառերի ստանդարտ բարձրությունը 1.45-1.50 մ է:
Քաղաքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները շարունակվում են: