Ախալաքալաքի շրջանի ղեկավարությունը պաշտոնապես դիմել է կառավարությանը փոփոխություններ մտցնել բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու հարցում և թույլ տալ տարածաշրջանի թոշակառուներին մեխանիկորեն ստանալ կարգավիճակ:

Այսօր, 2016 թվականի ապրիլի 8-ին Ախալաքալաքի շրջանի ղեկավարությունը նամակ է պատրաստել և ուղարկել Ենթակառուցվածքների և Տարածաշրջանային զարգացման նախարարությանը, որպեսզի նրանք իրենց հերթին նամակը փոխանցեն կառավարությանը:

Նամակում խնդրում են վերանայել բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու հարցը և տարածաշրջանի թոշակառուներին մեխանիկորեն շնորհել կարգավիճակ:

Երբ թոշակառուները իմացան, որ իրենք անձամբ պետք է պատրաստեն փաստաթղթերը ստանալու համար բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ, նրանք դժգոհ էին, քանի որ թոշակառուների մեծամասնությունը ի վիճակի չէ նույնիսկ տնից դուրս գալու: Տեղի ղեկավարությունը նրանց ընդառաջելով պատրաստել է նամակ և ուղարկել կառավարությանը:

«Նամակը շատ հիմնավորված է և բացատրություններով, որ թոշակառուների մեծամասնությունը ի վիճակի չէ տնից դուրս գալու և անձամբ պատրաստելու փաստաթղթերը»,- ասում է Ախալաքալաքի շրջանային վարչության իրավաբանական ծառայության ղեկավար` Խաչատուր Ալեքսանյանը:

Խաչատուր Ալեքսանյանի կարծիքով կառավարությունը անպայման ինչ-որ փոփոխություն կմտցնի բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու գործընթացում:

«Կարծում եմ, որ նվազագույնը կվերացնեն Քաղաքացիական ռեեստրից տեղեկանքը: Եթե չհամաձայնվեն մեխանիկորեն տալ կարգավիճակը, ինձ թվում է, որ գործընթացը կթեթևացնեն: Չնայած մեր նպատակն այն է, որ թոշակառուներին տան հնարավորություն ստանալու կարգավիճակը մեխանիկորեն»,- ասում է Խաչատուր Ալեքսանյանը:

Ախալքալաքի շրջանում կա մոտ 9000 թոշակառու:

Շուշան Շիրինյան