Ախալցիխեում բացվեց «Նոր քաղաքական կենտրոնի – Գիրչի» տարածաշրջանային կենտրոնը:
Այսօր առավոտյան Կեցխովելի 1 հասցեում պաշտոնապես բացվեց «Քաղաքական կենտրոն – Գիրչիի» տարածաշրջանային ներկայացուցչությունը: Բացման արարողության ժամանակ ներկայացվեց ընտրական համակարգի զարգացման նախաձեռնությունը, որը մշակվել է նշված կենտրոնի կողմից:
Անհրաժեշտ է նշել, որ «Նոր քաղաքական կենտրոն – Գիրչին» հիմնվել է 2015 թվականին նախկին «ազգայինների» կողմից, նրանից հետո, երբ «Միասնական ազգային կուսակցության» շարքերը լքեցին Զուրաբ Ջափարիձեն, Գոգա Խաչիձեն, Պավլե Կուբլաշվիլին և Գիորգի Մելաձեն: Նրանք հիմնել են նոր քաղաքական կենտրոնը: Կենտրոնի ղեկավարը Զուրաբ Ջափարիձեն է, իսկ տարածաշրջանային գրասենյակը կղեկավարի Կոբա Գորգոձեն:
«Այս քաղաքական կենտրոնի էությունը կայանում է նրանում, որ ստեղծվի նոր հարթակ, որտեղ կներգրավենք ու կակտիվացնենք նոր մարդկանց` նոր գաղափարներով: Ես հույս ունեմ, որ այս գրասենյակը հաջողությամբ կիրականացնի իր գործառույթը», – հայտարարեց Զուրաբ Ջափարիձեն, հաղորդում է sknews.ge-ն: