«Շնորհավորում եմ Վրաստանին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի 6-ամյակի կապակցությամբ, որը մեր ամուր և զարգացող հարաբերությունների հիմքն է: Շնորհավորում եմ Վրաստանին նաև այն առաջընթացի առթիվ, որն արձանագրել է նախորդ տարվա ընթացքում»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
«Ապագայում մենք մեծ ուշադրությամբ կհետևենք անցկացվելիք ընտրություններին և հույս ունենք, այն կճանաչվի ամենաարդար և ազատ ընտրություններ, որոնք երբևէ անցկացվել են: Հուսամ, միասին կաշխատենք էկոնոմիկայի սեկտորում առավել շատ տոկունության և ներդրման առավել գրավիչ միջավայր ստեղծելու համար: Եվ վերջում, ցանկանում եմ շոշափել միջավայրի և էներգարդյունավետության թեման: Սա հանգուցային սեկտոր է, որտեղ Վրաստանը նոր է զարգանում և դեռ պետք է ճանապարհ անցնի այս ուղղությամբ:
Ինձ համար Ասոցացման համաձայնագիրը նման է խոհարարական գրքի, որը 6 տարի առաջ տարել ենք տուն, և դրանից հետո նրա օգնությամբ միասին պատրաստում ենք ուտեստներ: Որոշ ուտեստներ, որոնք մենք պատրաստել ենք միասին, իրոք շատ համեղ է, օրինակ, վիզայի ազատականացումը կամ «Էռասմուս +» ուսանողների փոխանակման ծրագրերը, որոնցից օգտվել են բազմաթիվ մարդիկ»,- հայտարարում է Եվրամիության դեսպանը: