Հուլիսի 13-ին Թբիլիսիում դաժանաբար սպանել են 22 տարեկան երիտասարդի՝ Գևորգ Սարգսյանին։ 15 անձ հենց նրա տան մոտ, անցորդների աչքի առջև սպանել են նրան։
Դանակի 22 հարված ստացած երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Հսկող տեսախցիկների տեսանյութերից երևում է, թե ինչպես են երկու մեքենայով հարձակվողները մոտենում Սարգսյանի տանը։ Երիտասարդները սառը զենքով զինված են եղել։
Սարգսյանի ընտանիքը կասկածում է, որ հարձակվողները հետևել են Գևորգին։ Ընտանիքի անդամները չգիտեն, թե ինչն է Գևորգի սպանության պատճառը, սակայն չեն ժխտում, որ դաժան սպանությունը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։ Սարգսյանները գիտեն միայն այն, որ ամիսներ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտին մասնակցել են նաև թաղի երիտասարդները։
22-ամյա երիտասարդի սպանությանը բազմաթիվ մարդիկ են ականատես եղել։ Հարևաններն ասում են, որ նա օգնություն է խնդրել այդ պահին։
Շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց է տեղափոխել, սակայն Սարգսյանը ճանապարհին մահացել է։
Հարևանները տեսել են նաև, թե ինչպես են սպանողները լքում դեպքի վայրը, սակայն նրանց ճանաչել չեն կարողացել։
Ներքին գործերի նախարարությունը չի խոսում սպանության դրդապատճառների մասին: Չնայած այն հանգամանքին, որ կան տեսանյութեր իրավապաշտպանները չեն ասում հարձակվողները ֆիքսվել են, թե՝ ոչ։
Երիտասարդի դին գտնվում է փորձագիտական բյուրոյում, այն տուն կտանեն միայն փորձաքննությունից հետո։
Այս մասին հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը: