Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 919 դեպք:
Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 780:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 260-ը: