Ֆորսմաժորային հանգամանքներից ելնելով Նինոծմինդա քաղաքի կլինիկան անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ այն հիվանդանոցներում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին՝ հիվանդատեղեր չկան: Հետևաբար, Նինոծմինդա քաղաքի կլինիկան ժամանակավորապես վերազինվել է ինֆեկցիոն հիվանդանոցի` COVID-19 և թոքաբորբով հիվանդներին բուժելու համար: Վերոնշյալի հետ կապված ծննդատան բաժանմունքը ժամանակավորապես չի գործում: Ծննդկանները ըստ իրենց ցանկությամբ կարող են դիմել ցանկացած ծննդատուն՝ Ախալքալաքում, Ախալցիխեում կամ էլ Թբիլիսիում: