Այսօր, հունիսի 25-ին հայ-վրացական սահմանի մոտ 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3,1 բալ: Ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 08:06-ին, Հայաստանի Շիրակի մարզում, Վրաստանի սահմանից 2 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 9 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: