Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում փոխնախագահ Աննա Բիերդեն, հունիսի 17-ին, իր առաջին պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Համաշխարհային բանկի փոխանցմամբ, երկօրյա այցի ընթացքում Աննա Բիերդեն հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև կառավարության այլ անդամների, այդ թվում՝ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի և առողջապահության և նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ:
Համաշխարհային բանկի փոխնախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության, ակադեմիական օղակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Նա նաև կհանդիպի զարգացման ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների գործընկերների հետ:
Աննա Բիերդը կայցելի նաև Վրաստանի նորարարության և տեխնոլոգիայի գործակալություն՝ տեխնոպարկ, որտեղ կհանդիպի Համաշխարհային բանկի ազգային նորարարության էկոհամակարգի ծրագրի (GENIE) շահառուների հետ: Շվեդիայի քաղաքացի Աննա Բիերդը Համաշխարհային բանկի փոխնախագահ դարձավ 2020 թվականի մայիսի 1-ին: Այս պաշտոնում նա ղեկավարում է Համաշխարհային բանկի ռազմավարական, վերլուծական, գործառնական և կրթական գործունեությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: