Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 104 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 032 թեստ, այստեղից 16 256-ը՝ հակագենի արագ և 12 776-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են.
Օրեկանը 3,8%, վերջին 14 օրվանը –4,39%, վերջին 7 օրվանը –4,3%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 334 705 դեպք: Այստեղից ապաքինվել է 315 254 մարդ, մահացել 4 540 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 101 415 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 4 233:

Կարանտինային գոտիներում ունենք 94 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 221 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 689 անձ:

Բացի այդ, մայիսի 19-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 160 դեպք, ապաքինվել էր 1 302 պացիենտ: