Ջավախքի քիքբոքսինգի մարզիկները Կիևից և Թբիլիսիից վերադարձել են հաղթական՝ առաջին տեղերով։
Դեկտեմբերի 10-ից 12-ը Թբիլիսիում կայացել է «Վրաստանի թասի» առաջնությունը, որին մասնակցել են Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկները, մարզիչ Սերգեյ Տոնականյանի ուղեկցությամբ՝ գրավելով երկու առաջին հորիզոնական։
Այսպիսով՝ առաջին հորիզոնական են գրավել՝ Արտյուշ Այվազյանը, 12-13 տարեկանների շրջանում և 52-54 կգ քաշային կարգում, իսկ Էդուրադ Ղազարյանը, 12-13 տարեկանների շրջանում և 42-45 կգ քաշային կարգում:
Իսկ դեկտեմբերի 3-ից 5-ը Կիևում կայացել է Ուկրաինայի բաց առաջնությունը, որտեղ մասնակցել են 7 պետության մարզիկներ։ Առաջնությանը մասնակցել են նաև Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկները, ովքեր հայրենիք են վերադարձել 3 մեդալով։
Առաջին հորիզոնական է գրավել Ռազմիկ Քամալյանը, նա մրցակցել է 28 կգ քաշային կարգում և 10-11 տարեկանների շրջանում, երկրորդ հորիզոնական՝ Վարդան Գասպարյանը, 10-11 տարեկանների շրջանում և 28 կգ քաշային կարգում, իսկ երրորդ հորիզոնական՝ Վարազիկ Հակոբյանը, 12-13 տարեկանների շրջանում և 53-55 կգ քաշային կարգում։
Այն մարզիկները, ովքեր առաջին հորիզոնական են գրավել Թբիլիսիում և Կիևում, 2022 հունվարի 19-ից մինչև 24-ը Եգիպտոսում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
Մարզիչ Սերգեյ Տոնականյանը և մարզիկների ծնողները շնորհակալություն են հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանի անձնակազմին՝ ֆինանասական աջակցության համար: Քաղաքապետարանը հոգացել է մարզիկների ծախսերը՝ թե Թբիլիսիում, թե Կիևում:
Գայանե Ակոջյան