Բարալեթ գյուղի երիտասարդությունը զորակցության քայլերթ և մոմավառություն է իրականացրել՝ սահմանին կռիվ տվող հայ զինվորի համար: Երիտասարդները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից ոտքով քայլել են դեպի Սուրբ Հովհաննես սրբավայր՝ մոմ են վառել, աղոթել, և ի նշան հայի միասնականության՝ շուրջպար բռնել:

120735996_3424934580902564_1737716644861075601_n

Քայլերթին մասնակցած երիտասարդներից մեկը Jnews-ի հետ զրույցում ասաց. «Դա ոգեկոչման քայլերթ էր: Հայկական եկեղեցուց քայլեցինք մինչև Սուրբ Հովհաննես սրբատեղի: Մենք վստահ ենք հայ զինվորի ու Արցախի հաղթանակին: Վստահ ենք, որ հայ զինվորն անպարտելի է, և անհրաժեշտության դեպքում մենք կմիանաք հայրենիքի կանչին»:

120655806_3309826785791796_3456033556681239170_n

Ընդգծենք, որ այս օրերին Ջավախքի տարբեր անկյուններում բազմապիսի միջոցառումներ են իրականացվում՝ դրամահավաք, սննդի հավաքագրում, մոմավառություն և այլն:

120708768_1620264868155659_1635809229802270358_n

Հիշեցնենք, Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

120708757_258530435436502_3379139576515523548_n