Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունիսի 23-ին երկրում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կբարձրանա մինչև +33, +38 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կկազմի +30, +35 աստիճան:

Հունիսի 24-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 27-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը կկազմի +23, +28 աստիճան:

Առաջիկա օրերին մայրաքաղաքում հնարավոր է տեղա կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կկազմի +31, +33 աստիճան: