2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի քաղաքացիները կատարել են ավելի քան 260 հազար ուղևորություն արտերկիր, որոնց վրա ծախսել են ավելի քան 280 միլիոն լարի, հայտնում է BM.ge-ն։
Միջին հաշվով օրական մինչև երեք հազար մարդ արտերկիր է մեկնել՝ շրջագայություններով, մասնավոր, գործնական և բիզնես այցերով։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար-մարտին Վրաստանից կատարվել է 261 400 այցելություն՝ 4,2 անգամ ավելի, քան անցյալ տարվա սկզբին։
Վրացստատը հաշվարկել է, որ ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ծախսերը կազմել են 285,1 մլն լարի։
Միջին հաշվով յուրաքանչյուր ուղեւորության արժեքը 1318,8 լարի է։
Միևնույն ժամանակ, գրեթե մեկ երրորդը (31.2%) նշել են, որ իրենց այցելությունների նպատակը ընկերներին և հարազատներին այցելելն է եղել։