2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) նախորդ եռամսյակի համեմատ աճել է 2 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 13,6 տոկոս, հաղորդում է «Trend»-ը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական վարչությանը («Սաքստատ»):
RPPI-ն ընդգրկում է Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի նոր շուկան՝ ինչպես բնակարաններն, այնպես էլ առանձնատները:
2020 թվականի համեմատ ցուցանիշի միջին փոփոխությունը կազմել է 9,4 տոկոս:
2021 թվականի հունվար-մարտին, նախորդ եռամսյակի համեմատ, գնաճ է գրանցվել ինչպես բնակարանների ուղղությամբ (1.8 տոկոս), այնպես էլ՝ առանձնատների (2.6 տոկոս):
2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ առանձնատների գները զգալի կերպով աճել են (18,3 տոկոս), ինչ վերաբերում է բնակարաններին, ապա դրանց արժեքն աճել է 12 տոկոսով:
Միևնույն ժամանակ, «Սաքստատ»-ը սկսել է հրապարակել նոր ցուցանիշ` բնակելի անշարժ գույքի գների ինդեքս, որի հիմնական օգտագործողները կլինեն Վրաստանի ազգային բանկը և մասնավոր մշակողներ: Այս ցուցանիշը կօգնի զարգացնել անշարժ գույքի շուկան և գնահատել այս ոլորտում հնարավոր ռիսկերը: