Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20 268-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 560-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 350 դեպք կա, այլ պատճառով՝ 114։
Ապաքինվել է ևս 148 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 9002 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 802 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 95 754 անձ։