Փետրվարի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 400 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18 770 մարդ, մահացել է 34 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 548 893, այստեղից ապաքինվել է 1 388 534 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 856:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 470 փորձարկում, այդ թվում 18 284-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 186-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 28.95% է, վերջին 14 օրվանը՝ 31.5%, վերջին 7 օրվանը՝ 29.7%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 796 876 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 524 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 12 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 633 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 932 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: