Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 570 նոր դեպք: Մահացել է 43 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 178 953 դեպք: Ապաքինվել է ևս 3 045 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 148 332:
Կորոնավարակից մահացել է ևս 43 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 657:
Կարանտինային ռեժիմում է 1 019 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 918 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 524-ը: