Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 215 մարդ, մահացել է 6 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 283 369 դեպք, այստեղից ապաքինվել է 274 145 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 804:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 729 փորձարկում, այդ թվում 16 531-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 198-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.95% է, վերջին 14 օրվանը՝ 1.81%, վերջին 7 օրվանը՝ 1.85%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 250 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 758 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 231 անձ: