Վրաստանում կորոնավիրուսով վարակի ևս 2 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 895-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։
Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 741 մարդ, մահվան ելքով 14 դեպք է գրանցվել։
Կարանտինում 2891 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 256։
Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։