Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը հատել է 8 մինիոնի սահմանը, առողջացել է 4,2 մլն մարդ: Այս տվյալները հրապարակել է worldometers-ը:
Տվյալների համաձայն՝ աշխարհում համաճարակի ժամանակ վարակից մահացել է 439 051 մարդ:
Վարակի հաստատված դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, երկրում ավելի քան 2 182 950 վարակակիր կա, որից մահացել է 118 283 մարդ:
Երկրորդը Բրազիլիան է, որտեղ, ըստ վեջին տվյալների՝ 891 556 մարդ վարակված է, իսկ 44 118-ը մահացել է:
Վարակվածների թվով երրորդը ՌԴ-ն է, այնտեղ 537 210-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 7 091 մարդ:
Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17 489-ի:
Վրաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը 879-ն են: