Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170 672-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 166-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3171-ը դեպք կա, այլ պատճառով՝ 806։

Ապաքինվել է ևս 231 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162 329 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 366 է։

Փետրվարի 22-ին 2 872 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 710 201 թեստավորում։