Այսօր՝ հունիսի 15-ին, կեսօրից հետո, Ախալքալաքի կենտրոնում՝ շուկայից ոչ հեռու, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, լսվել է կրակոցի ձայն, մեկ հոգի ծեծկռտուքից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ ոտքի կոտրվածքով: Հարուցվել է քրեական գործ, բայց կասկածյալները, ըստ նախնական տեղեկությունների, դեռ բերման չեն ենթարկվել:

Ախալքալաքում, Նալբանդյան փողոցում՝ զանգվածային ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է «Խուլիգանություն»: Ծեծկռտուքի ընթացքում լսվել է կրակոցի ձայն, բայց ականատեսներն ասվում են, որ ոստիկանության աշխատակցի կողմից է կրակոցն արձակվել երկինք՝ կողմերին հանգստացնելու համար:

Ըստ ականատեսների՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ երկու երիտասարդներ ավտոմեքենաներով երթևեկելիս իրար չեն զիջել, արդյունքում՝ նրանց միջև վեճ է սկսվել: Վեճը վերաճել է ֆիզիկական դիմակայության, իսկ հետո զանգվածային ծեծկռտուքի:

Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով: