Վրաստանի կառավարությունը սահմանել է փակ տարածքները, որոնցում պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր կլինի:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, դիմակ անհրաժեշտ կլինի կրել պետական և մասնավոր հաստատություններում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հանրային վերելակներում, առևտրի օբյեկտներում, գեղեցկության սրահներում և էսթետիկ կենտրոններում, կրթական տարածքներում, հասարակական տրանսպորտում (ներառյալ մետրոն, տաքսին) և տնտեսական գործունեության հետ կապված հիմնարկներում:
«…Դիմակը պարտադիր կլինի կրել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անցկացվող հանդիպումներին, օրինակ, եթե միջգերատեսչական հանձնաժողովի նիստին անհնար է պաշտպանել երկու մետր սոցիալական հեռավորությունը, այս դեպքում պարտադիր կլինի դիմակ կրելը: Դրա հետ մեկտեղ, հանդիպմանը, բանախոսը կարող է միայն զեկույցը ներկայացնելիս չկրել դիմակը, օրինակ՝ այնպիսի դեպքում, երբ ես գտնվում եմ հիմա, եթե տվյալ մարդը կարողանում է պահպանել երկմետրանոց սոցիալական հեռավորությունը», – հայտարարել է Մեզվրիշվիլին: