Հունվարի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 842 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 777 մարդ, մահացել է 31 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 959 874, այստեղից ապաքինվել է 912 443 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 187:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 000 փորձարկում, այդ թվում 21 147-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 853-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.3% է, վերջին 14 օրվանը՝ 7.45%, վերջին 7 օրվանը՝ 9.17%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 551 413 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 001 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 418 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 493 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: