Համաձայն «Worldometer» համաշխարհային հաշվիչի՝ այսօր աշխարհում գրանցվել է 514.017.628 դեպք, ընդհանուր առմամբ աշխարհում համավարակից մահացել է 6.263.366 մարդ։

Որոշ երկրներում կորոնավիրուսը նահանջում է, վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում այս վիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել։ Վրաստանում որոշել են հրապարակել կորոնավիրուսի վիճակագրությունը շաբաթը մեկ անգամ՝ վարակվածների թվի նվազման պատճառով։ Այնուամենայնիվ, կան երկրներ, որտեղ կորոնավիրուսը դեռ տասնյակ կյանքեր է խլում, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Բրազիլիան, Թայվանը, Ավստրիան, Ֆինլանդիան, Հնդկաստանը, Չինաստանը և մի քանի այլ երկրներ:

Առայժմ աշխարհում համավարակի ավարտի մասին խոսք չկա։