Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42 936-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 111-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում թեստավորվել է 1299 մարդ։ Մահվան ևս 8 դեպք է գրանցվել կորոնավարակից: Ապաքինվել է ևս 426 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36 475 է։ Փաստացի բուժվողների թիվը 5 343 է։
Ընդհանուր առմամբ, 196 873 թեստ է արվել։